ԿԻՆԵԶՈԹԵՐԱՊԻԱ
Կինեզոթերապիա ՝հին հուներենից թարգմանությամբ նշանակում է ՛՛բուժում շարժմամբ՛՛ (kinesis – շարժում + therapia – բուժում): Մեր կանոներն աշխատում են գիտակցության շնորհիվ և իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա: Որպեսզի մեր մկաններն աշխատեն բավարար չէ միայն մկանաթելերի, ջլերի, կապանների կծկումը:
Այդ պրոցեսում իրենց մասնակցությունն ունեն նաև նյարդային, սիրտանոթային, շնչառական, աղեստամոքսային համակարգերը: Մկանային կծկման ժամանակ արտադրվում են մորֆինանման միացություններ՝էնդորֆիններ, որոնք օժտված են ցավազրկող հատկությամբ: Դա է պատճառը, որ կինեզոթերապիայից հետո ցավային զգացումները հիվանդների մոտ լիովին կամ մասնակի անհետանում են: Ազդելով մկանային համակարգի վրա, մենք խթանում ենք օրգանիզմի ինքնակարգավորման գործընթացը: Չէ որ, մարդկային օրգանիզմը միասնական ինքնակարգավորվող համակարգ է:
Կինեզոթերապիայի կենտրոններում որպես օրգանիզմի վրա ազդող գործոն օգտագործում են ուժային մարզման ձևերն ու մեթոդները: