Պրոցեդուրաներ

ЭЛЕКТРОТЕРАПИЯ

Էլեկտրոֆորեզի ցուցումները՝
Ռադիկուլիտ, նեվրիտ, պլեկսիտ
Հոդերում և մկաններում բորբոքային պրոցեսներ և վնասվածքներ
Հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, անոթների աթերոսկլերոզային ախտահարում
Ստոմատոլոգիական պրոբլեմներ
Գինեկոլոգիական պաթոլոգիաներ
Խոցեր, կոլիտ, գաստրիտ:

ԷԼԵԿՏՐՈԹԵՐԱՊԻԱ


Էլեկտրոթերապիան այսօր հանդիսանում է տարբեր հիվանդությունների և բարդությունների կոմպլեքսային բուժման անքակտելի մասը: Շատերի համար այն բավականին արդյունավետ է, խթանում է շուտափույթ ապաքինումը, թուլացնում է ցավային զգացողությունները և այլն: Այսօր բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են տարբեր մեթոդներ, որոնց հիմքում ընկած է էլեկտրական հոսանքի դրական ազդեցությունը մեր օրգանիզմի վրա: Թերապիայի այդպիսի մեթոդներին են պատկանում էլեկտրաքունը, էլեկտրոֆորեզը, դարսոնվալիզացիան և այլն: Այս պրոցեդուրաների ժամանակ հիվանդի վրա աղդում են բնական կամ արհեստականորեն ստեղծված ֆիզիկական գործոններով, որոնք խթանում են մարդու օրգանների աշխատանքը, ինչով նպաստում են առողջության վերականգնմանը: Նման գործոններին են պատկանում մագնիսական և էլեկտրոմագնիսական դաշտը, ինֆրակարմիր և ՈՒՄ – ճառագայթումը, էլեկտրական հոսանքը և այլն:

ԷԼԵԿՏՐՈՖՈՐԵԶ

Այս պրոցեսի հիմքում ընկած է մարմնի որոշակի մասերի վրա հաստատուն էլեկտրական հոսանքի ազդեցության և դեղորայքի՝ դեպի հյուսվածքներ և խոռոչներ զուգահեռ ներթափանցման համադրությունը: Այս դեպքում դեղորայքը ցուցաբերում է բարձր ակտիվություն և ազդում է ավելի երկար: Դրա հետ մեկտեղ իջնում է դեղորայքի վնասակար հետևանքների քանակությունը, իսկ շատ դեպքերում նրանք ընդհանրապես չեն արտահայտվում: Էլեկտրոֆորեզը թողնում է օրգանիզմի վրա հետևյալ դրական ազդեցությունները.
Ցավազրկող, թուլացնող
Հակաբորբոքային
Հանգստացնող, անոթալայնիչ
Սեկրետոր – որն ապահովում է կենսբանական ակտիվ նյութերի բարձր արտադրունակությունը և նրանց ներթափանցումն արյունատար համակարգ:
Պետք է իմանալ, որ պրոցեդուրայի իրականացման ժամանակ մաշկի որոշակի հատվածները, որտեղ տեղադրվում են հատուկ էլեկտրոդները, չպետք է լինեն աղտոտված կամ վնասված: Պրոցեդուրայի ժամանակ չի զգացվում ցավ կամ այրոց, միայն թեթևակի ծակոցներ: Սովորաբար գործընթացը տևում է 10-30ր: Թողած ազդեցությունը լիովին զգացվում է միայն 10-15 սեանսից հետո:

ԴԻԱԴԻՆԱՄՈԹԵՐԱՊԻԱ
Մեթոդն իրականացվում է որոշ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և բուժման համար դիադինամիկ հոսանքների ազդեցության հետևանքով: Գործընթացը խթանում է նյութափոխանակությունը հյուսվածքներում, անցկացնում է ցավային զգացողությունները: Բացի դրանից ԴԴԹ-ն ունի հետևյալ էֆեկտները.

Սննդարար նյութերով հյուսվածքների ապահովման բարելավում
Այտուցվածության իջեցում
Բորբոքային պրոցեսների թուլացում
Սպազմերի թուլացում
Էնդոկրինային գեղձերի աշխատանքի կարգավորում:
Սովորաբար այս պրոցեդուրան նշանակում են նևրիտ, ռադիկուլիտ, նևրալգիա, արթրիտ, Բեխտերևի հիվանդություն, որովայնային խոռոչի կպումներ, գինեկոլոգիական բորբոքումներ, վնասվածքներ ունեցող հիվանդներին: ԴԴԹ-ն օգնում է վերականգնել հոդերի շարժունակությունը: Պրոցեդուրայի ժամանակ հիվանդը զգում է հստակ վիբրացիա: Կախված իվանդության տեսակից և բարդությունից սեանսը տևում է 2-10 ր: Կուրսը ներառում է 5-20 սեանս:

ԴԱՐՍՈՆՎԱԼԻԶԱՑԻԱ
Մեթոդի հիմքում ընկած է մարմնի որոշակի հատվածների վրա իմպուլսային բարձր հաճախականության էլեկտրական հոսանքների ազդեցությունը: Լարվածությունն այդ ժամանակ նույնպես բարձր է, իսկ ուժը՝փոքր: Մեթոդը իր լայն ճանաչումն է գտել նաև կոսմետոլոգիայում: Այն լավացնում է մաշկի վիճակն ու արտաքին տեսքը, արգելակում է կնճիռների առաջացումը, մազաթափությունը, այտուցվածությունը, թորշոմածությունը:

Դարսոնվալիզացիայի ցուցումներն են՝
Անոթների վարիկոզային լայնացում
Միջկողային նևրալգիա
Ռեյնոյի հիվանդություն
Ծանր և դանդաղ վերականգնվող վերքեր
Փսորիազ, նեյրոդերմատիտ
Գինգիվիտ, պարոդոնտոզ
Ցելյուլիտ, կորյակներ, ուժեղ մազաթափություն:

ՔՎԱՆՏԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ
Քվանտային թերապիայի հիմնական նպատակն է ֆիզիոլոգիական և բնական գործոնների միջոցով օգնել օրգանիզմին օգտագործել ներքին պաշարներն ու հաղթահարել ցավերը:
Բուժիչ ազդեցություններն են՝Հյուսվածքների վերականգման պրոցեսների վերականգնում,
Վերացնում է ցավային համախտանիշը, նվազեցնում է մկանային թուլությունը, այտուցը,
Ուժեղացնում է դեղորայքի ազդեցությունը, խթանում է նյարդի վերականգնումը, լավացնում է պարալիզված մկանների սնուցումը և տոնուսը,
Ապահովում է նյութափոխանակման պրոցեսների կարգավորումը, իմունային և պաշտպանական մեխանիզմների աճը, սնուցողական պրոցեսների լավացումը,
Վերացնում է այտուցները ախտահարված հոդերի շրջանում, զգալի մեղմում է ցավը:
ԼԱԶԵՐՈԹԵՐԱՊԻԱ
Լազերոթերապիան ցածր ինտենսիվության լազերային ճառագայթումն է, որը գործածվում է վերականգնողական և պրոֆիլակտիկ նկատառումներով: Լազերային ճառագայթները խորը ներթափանցելով՝ մինչև 10-13 սմ, հյուսվածքներում ցուցաբերում են հզոր խթանող ազդեցություն արյան շրջանառության, ներբջջային և թաղանթային նյութափոխականության վրա, ակտիվացնում են ֆիզիոլոգիական պրոցեսները, կարգավորում են հորմոնային համակարգը: Լազերոթերապիան ցուցաբերում է վերականգնող, սնուցող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն:
Լազերոթերապիայի ցուցումներն են՝
Հոդերի հիվանդություններ՝ ռադիկուլիտ, պլեքսիտ, օստեոխոնդրոզ, իշիաս, միջողային սկավառակի ճողվածք, արթրիտ, արթրոզ, գոնարթրոզ, օստեոարթրոզ, բուրսիտ, պոդագրա:
ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՖՈՆՈՖՈՐԵԶ
Գերձայնային ֆոնոֆորեզը բուժական միջոց է, որի ժամանակ տեղի է ունենում դեղանյութի ներծծում մաշկից կամ լորձաթաղանթներից և, կախված գերձայնի հաճախականությունից, այն տարածվում է տարբեր խորությամբ, այնուհետև դեղանյութը արյան և ավշի միջոցով ներթափանցում է դեպի օրգանիզմ: Այս մեթոդի ժամանակ հիմնականում օգտագործում են գլյուկոկորտիկոիդ հորմոններ, ցավազրկողներ, հակաբիոտիկներ, սպազմոլիտիկներ, ֆիբրինոլիտիկ և անոթակարգավորող ազդեցությամբ դեղորայքներ, որոնք ընդունակ են էլ ավելի արտահայտելու գերձայնի հիմնական բուժական արդյունավետությունը: Խորհուրդ է տրվում ողնաշարի օստեոխոնդրոզի դեպքում:

 

ԱՄՊԼԻՊՈՒԼՍՈԹԵՐԱՊԻԱ
Ամպլիպուլսոթերապիան բուժական միջոց է, որի ժամանակ մարմնի որոշակի հատվածի վրա ազդում է միջին հաճախականությամբ սինուսոիդալ և ցածր հաճախականությամբ մոդուլացված հոսանքի միջոցով: Ամպլիպուլսոթերապիան ունի արտահայտված ցավազրկող ազդեցություն: Այն առաջացնում է ծայրամասում տեղակայված ցավային հաղորդիչների բլոկադա:

Ամպլիպուլսոթերապիայի ցուցումներն են՝

Նյարդային ծագման ուժող ցավեր, պարեզներ, պարալիչներ
Հոդերի հիվանդություններ
Հենաշարժողական համակարգի վնասվածքներ:

Menu