Նորություններ

ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տասնամյակներ շարունակ Հայաստանը զբոսաշրջիկների ուշադրությունն ու սերն է վայելում ոչ միայն հիասքանչ բնությամբ, հնագույն պատմությամբ, այլ նաև իր բուժական աղբյուրներով, հանքային ջրերով, իոնացված օդով:

Առողջարանները կարելի է բաժանել բժշկական և լեռնային կլիմայական պայմաններ ունեցողների: Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան, Հանքավան – ահստեղ կան հրաշալի առողջարաններ, որոնք հայտնի են նաև Հայաստանից դուրս:
Ջերմուկի բարձրադիր կլիմայական գոտում գտնվող հանգստավայրեր այցելում են այն մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի, մետաբոլիկ խանգարումներ, գինեկոլոգիական խնդիրներ, շնչառական խնդիրներ և շատ այլ խնդիրներ:
Պրոցեդուրաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդը հնարավորություն ունի զբոսնել հանգստավայրում, հիանալ գեղատեսիլ ջրվեժով, որի բարձրությունը հասնում է 70 մետրի:

Մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Արզնու մեկ այլ առողջարան:
Վիրահատված ստամոքսի, քրոնիկական քոլիտի, շաքարախտի, գիրության, քրոնիկական գաստրիտների բուժումը 

Դուք կգտնե Արզնու բուժիչ հանքային ջրերի միջոցով:

Արզնու առողջարան պետք է այցելի նաև այն մարդը, ով սրտի կաթված է ստացել: Արզնիում մթնոլորտային ճնշումը կայուն է, և սա հատկապես գրավում է հիպերտոնիկ հիվանդներին:Գեղատեսիլ Դիլիջանը, որը գտնվում է սարերի մեջ, տեղաբնակներն անվանում են Փոքր Շվեյցարիա: Դիլիջանը լեռնային հանգստավայր է, որը գտնվում է ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրության վրա:

Դիլիջանը հայտնի է իր մեղմ կլիմայով, ցուրտ ձմեռներով, թույլ քամիով: Մի խոսքով, առողջության վերականգնման իդեալական վայր է:

Լողափերի սիրահարները պետք է ուշադրություն դարձնեն «Հայաստանի մարգարիտին»` Սևանա լճին: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա և հայտնի է մաքուր քաղցրահամ ջրով: Լճի գեղեցիկ լանդշաֆտը որևէ մեկին անտարբեր չի թողնի:
Բազմաթիվ զբոսաշրջիկներ ձեռք են բերում բժշկական ուղևորություններ դեպի Հայաստան, վստահ լինելով, որ նրանք կկարողանան համատեղ և՛ հանգստանալ և՛ ստանալ որակյալ բուժում:
Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, մատչելի գները, յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումը առողջության ամբողջական վերականգնման բանալին է:

Երևանի տուրիստական գործակալությունները առաջարկում են բազմաթիվ տուրեր ցանկացած ճաշակին և քսակին համապատասխան: Գրացիա Միջազգային Վերականգնողական Կենտրոնըառաջարկում է Ձեզ մի հիանալի փաթեթ՝ Հայաստանում բուժվելու: