Նորություններ

Հիդրոմերսումը մերսման մի տեսակ է, որը կատարվում է ջրի հոսքի միջոցով:

Հին Հռոմում և հին Եգիպտոսում հարուստ մարդիկ շատ են դիմել հիդրոմերսմանը:

Բացի այն, որ հիդրոմերումը հաճելի է, կան նաև մի շարք ցուցումներ` այս պրոցեդուրայի իրականացման համար.

Սթրես և դեպրեսիա
– Անքնություն
– Ցածր իմունիտետ
– Երակների վարիկոզային լայնացում
– Աղեստամոքսային տրակտի հիվանդությունները
– Գիրություն, ցելյուլիտ (նյութափոխանակության խանգարումներ
– Քրոնիկական հոգնածության սինդրոմ
– Սեռական խանգարումներ

Հիդրոմերսումը հաջողությամբ օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար, օրինակ` ողնաշարի ճողվածքի դեպքում: Պետք է հիշել, որ հիդրոմերսումը չի կարող բուժել հիվանդությունը, սակայն, անշուշտ, այն հանգստություն կբերի:
Առանձնացնում են հիդրոմերսման հետևյալ տեսակները.
Օդային մերսում
– Ջրային մերսում
– Ժարկոյի ցնցուղ
– Մագնիսաթերապիա և վիբրացիոն վաննաներ
– Ուլտրաձայնային հիդրոմերսում
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
– Սրտանոթային հիվանդություններ
– Օնկոլոգիա
– Թրոմբոզ
– Մաշկային վարակ
– Միզանոթային հիվանդություններ
– Բորբոքային և վարակիչ հիվանդություններ
– Հղիություն

Ցեխաբուժությունը արդյունավետ մեթոդ է, որի ընթացքում օգտագործվում են բնական ռեսուրսները: Բուժումը ցեխի միջոցով հայտնի էր հին Եգիպտոսում: Ցեխի բուժումը խորհուրդ է տրվում մկանային-սկավառակի համակարգի հիվանդությունների, ռևմատիզմի, կանանց գինեկոլոգիական հիվանդությունների, և այլ հիվանդությունների դեպքում:
Հայաստանում ցեխաբուժությունը շատ զարգացած է:
Բուժական ցեխերը տարբերվում են կազմով և հատկություններով:
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
– Տուբերկուլյոզ
– Նորագոյացություն
-Հղիություն
– Բարձր ջերմություն
– Հյուծվածություն
– Սրտանոթային հիվանդությունների որոշ տեսակներ
– Արնահոսություն

     Գրացիա Միջազգային Վերականգնողական Կենտրոնը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր հեևում են իրենց առողջությանը, այցելելու մեր կենտրոն: Կենտրոնում գործում է անհատական մոտեցում, սրտացավ վերաբերմունք:
Ի վերջո, կանխարգելումը լավագույն բուժումն է: