Հաճախ տրվող հարցեր

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում Ձեր բուժհաստատությունը:
Մեր բուժհաստատությունը ողնաշարի վերականգնողական կենտրոն է: Մեզ մոտ կարող են բուժում ստանալ ինսուլտից հետո, տրավմաներից հետո, ողնաշարի տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ:
Որտե ՞ղ է գտնվում Ձեր կենտրոնը:
Գրացիա Միջազգային Վերականգնողական Կենտրոնի հասցեն է ՝ք.Երևան Աշտարակի խճ.50-12:
Կարո՞ղ եք ասել Ձեր կենտրոնի հեռախոսահամարը:
Մեր կենտրոնի հեռախոսահամարն է՝011 773 773:
Ձեր բուժհաստատությունը ո՞ր օրերին և ո՞ր ժամերին է աշխատում:
Երկ-Ուրբ, ժամը՝ 09:00-ից 17:00:
Ձեր բուժհաստատությունում կոնսուլտացիան վճարո՞վի է:
Մեր բուժհաստատությունում կոնսուլտացիան կատարվում է անվճար: Հերթագրվելու համար զանգահարեք 011 773 733:
Աղիների լվացման կուրսը քան՞ի հաճախում է ներառում։
Աղիների լվացման կուրսը 3 պրոցեդուրա է և այն պետք է ընդունել 3-4 օրը մեկ:
Ձեր բուժհաստատություն քանի՞ տարեկանից կարող են դիմել:
Մեր բուժհաստատություն կարող են դիմել սկսած 17-տարեկանից:
Ինչո՞վ է կատարվում աղիների լվացումը:
Մեր բուժհաստատությունում աղիների լվացումն իրականացվում է հակաբորբոքային դեղաբույսերով և ծովի աղով:
Մարզերից կարո՞ղ են դիմել անվճար կոնսուլտացիային:
Մեր բուժհաստատության կողմից իրականացվող անվճար կոնսուլտացիան Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչների համար է:
Ձեզ մոտ ի՞նչ պրոցեդուրաներ են իրականացվում:
Մեր բուժհաստատությունում իրականացվում են՝ էլեկտրոթերապիայի, ջրաբուժության, կինեզոթերապիայի, մերսման, ցեխաբուժության, ինհալացիայի, ՍՔԵՆԱՌ-ի, լիմֆոդրենաժի, աղիքային լվացման և ասեղնաբուժության պրոցեդուրաներ:

Մենք ցանկանում ենք նշել , որ  այս էջում  տեղադրված  է  մեզ հաճախ  տրվող  հարցերը, մեր իսկ հաճախորդների կողմից : Նշված հարցերի ցանկում հնարավոր է, որ  դուք  չեք գտնի ձեր հարցի պատսխանը , այդ իսկ պատճառով դուք կարող եք գրել կամ  զանգահարել մեզ +374 11 773  773   info@gratsia.am : Եթե հարցեր  ունեք բժշկին ապա սեղմեք ներքեւում գտնվող կոճակը: