Հիվանդություններ

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԻՃԱԿ

Post-traumatic conditions

Հետվնասվածքային վիճակին բնորոշ են հենաշարժողական համակարգի (մկանային հյուսվածքների, ջլերի, ոսկորների, հոդերի) վնասվածքերը: Վնասվածքաների հիմնական տեսակներն են հանդիսանում հոդախախտումները, գերձգումները, պատռվածքները, կոտրվածքները, վնասվածքները, սեղմումները, ցնցումները:
Ժամանակին և ճիշտ ընտրված հետվնասվածքային վերականգնումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն արագ ապաքինման և բնականոն ֆիզիկական ակտիվությանը վերադառնալու համար, այլ նաև բարդացումների և հաշմանդամության կանխարգելման համար:
ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Մեր կենտրոնում հետվնասվածքային վերականգնողական կուրսը նշանակվում է անհատականորեն՝ կախված վնասվածքի բնույթից, վնասվածքից հետո անցած ժամանակից, տարիքից և օրգանիզմի այլ անհատական առանձնահատկություններից:

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՝

ապաքինման և վերականգնողական գործընթացի արագացում (ոսկորների սերտաճում, մկանային հյուսվածքների, ջլերի վերականգնում),
բորբոքային գործընթացների և ցավերի վերացում,
այտուցվածության վերացում,
վնասվածքի հատվածում արյան շրջանառության, հյուսվածքների սնուցման և նյարդավորման բարելավում,
պառկելախոցերի (վերք, հարուկ) առաջացման կանխարգելում:

ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ՀԱՍՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

արագացնել շարժական ակտիվության վերականգնումը, ադապտացումը՝ նորմալ կյանքին և հասարակությանը,
կանխարգելել հոդային շարժունակության սահմանափակումը (կոնտրակտուրա), մկանային ատրոֆիան (հյուծումը), թերանդամալուծությունը (պարեզներ), արթրոզները և վնասվածքների այլ բարդացումները,
բարձրացնել մկանային հյուսվածքների տոնուսը,
վերականգնել հոդերի բնականոն գործունեությունը և շարժունակությունը,
բարելավել արյան շրջանառությունը և նյարդային ազդակների հաղորդումը,
բարձրացնել աշխատունակությունը, բարելավել կյանքի որակը և հոգեբանահուզական վիճակը:

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԴԱՑՈՒՄՆԵՐԸ
Հետվնասվածքային բարդացումները կապված են ֆիքսված ձեռքի, ոտքի ժամանակավոր անշարժունակությամբ կամ ամբողջ մարմնի հարկադրված անշարժությամբ (պառկած ռեժիմ), ինչպես նաև վիրակապերի, գիպսակապերի ճնշող (սեղմող) ազդեցության հետ:
Նման բարդացումների հիմնական պատճառներն են.

մկանների շարժական ակտիվության բացակայությունը,
արյան շրջանառության և մկանային հյուսվածքների ու ջլերի սնուցման վատթարացումը:

Մեր կենտրոնում հետվնասվածքային վերականգնումը ենթադրում է վերականգնողական, բուժական և պրոֆիլակտիկ համալիր պրոցեդուրաների կիրառում:
Այս և այլ մեթոդները չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ինչի համար էլ լայնորեն կիրառվում են վերականգնողական բժշկության մեջ հետվնասվածքային վերականգնման համար: