Հիվանդություններ

ՍԿՈԼԻՈԶ

SCOLIOSIS
Սկոլիոզը (skoliosis – հուն.) ողնաշարի կողային կորացումն է, որն առաջանում է երեխաների մոտ՝ աջակողմյան կամ ձախակողմյան C-աձև և S-աձև ծռման տեսքով:
Բուժման բացակայության դեպքում սկոլիոզն աստիճանաբար սաստկանում է (1-ին աստիճանի սկոլիոզն անցնում է 2-րդ աստիճանի, այնուհետև 3-րդ և 4-րդ աստիճանի) և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Առավել տարածված է կրծքային հատվածի սկոլիոզը, որին միանում է նաև գոտկատեղային հատվածը և ձևավորվում է S-աձև կորացում: Այդպիսի սկոլիոզն անվանում են՝ կոմբինացված:

ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԿՈԼԻԶԸ
Սկոլիզը կոնքի ծռվածք է առաջացնում, ինչը ստեղծում է անհամաչափ ծանրաբեռնվածություն կոնքազդրային հոդերի վրա և հանգեցնում դրանց մաշվածությանը՝առաջացնելով կոքսարթրոզ: Սա սկոլիոզի առավել հաճախ հանդիպող, բայց ոչ միակ հետևանքն է: Բացի կոքսարթրոզից սկոլիոզն առաջացնում է նաև ներքին օրգաննների՝ հատկապես թոքերի և սրտի գործունեության խանգարումներ, ստամոքսաղիքային տրակտի գործունեության, շնչառության, նյութափոխանակության և այլ խանգարումներ:
ՍԿՈԼԻՈԶԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ
Սկոլիոզի գլխավոր պատճառը կեցվածքի երկարատև փոփոխությունն է, որը ողնաշարի վրա անհամաչափ ծանրաբեռնվածություն է ստեղծում: Հիվանդության զարգացման գլխավոր գործոնը մեջքի մկանների ջղաձգությունն են, ինչն էլ հանգեցնում է ողնաշարի ծռմանը և վերջնական կորացմանը (իդիոպատիկ սկոլիոզ):
Մեջքի մկանների միաժամանակյա ջղաձգությունը և գերճնշումը ողնաշարի մեկ այլ հիվանդության՝ օստեոխոնդրոզի և դրա հետևանքների՝ միջողնային սկավառակների ճողվածքի և արտափքումների (պրոտրուզիա) առաջացման գլխավոր պատճառն են հանդիսանում: Այդպիսով, մկանային ջղակծկումները, առաջացնելով օստեոխոնդրոզ մեծահասակների մոտ և սկոլիոզ՝ երեխաների մոտ, ողնաշարի խնդիրների հիմանական պատճառն են հանդիսանում:

 

ՍԿՈԼԻՈԶԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Սկոլիոզի աստիճանը սահմանելու համար անհրաժեշտ է չափել ողնաշարի առավելագույն շեղման կետով անցնող գծի և ողնաշարի չկորացած հատվածով անցնող գծի միջև եղած անկյունը:
ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ ԵՆ ՍԿՈԼԻՈԶԻ ՉՈՐՍ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ.
1-ին աստիճանի սկոլիոզի դեպքում ծռման անկյունը 10 աստիճան է:
2-րդ աստիճանի սկոլիոզի դեպքում ծռման անկյունը 11-25 աստիճան է:
3-րդ աստիճանի սկոլիոզի դեպքում ծռման անկյունը 26-50 աստիճան է:
4-րդ աստիճանի սկոլիոզի դեպքում ծռման անկյունը 50 աստիճանից ավելի է:
S-աձև ծռման դեպքում սկոլիոզի աստիճանը սահմանվում է ըստ առվելագույն շեղման անկյունի:

ԻՆՉՈՒ՞ Է ՍԿՈԼԻՈԶՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Ինտենսիվ աճի ժամանակահատվածում՝ 5-15 տարեկանում, մարմինն անհավասարաչափ է զարգանում, ընդ որում հնարավոր է ոսկրային զանգվածը մկանային զանգվածից արագ աճել: Արդյունքում ողնաշարը կորցնում է անհրաժեշտ աջակցությունը և կորանում է. առաջանում է իդիոպատիկ սկոլիոզ (ի տարբերություն բնածինի):
Իդիոպատիկ սկոլիոզն առավել հաճախ դրսևորվում է անչափահաս աղջիկների մոտ: Դա վերաբերում է պատանեկան սկոլիոզին (4-6 տարեկան) և դեռահասային սկոլիոզ (10-14 տարեկան) ի տարբերություն նորածնային կամ մանկական սկոլիոզի, որն առաջանում է կյանքի առաջին և երկրորդ տարիների ընթացքում:
Սկոլիոզի այս տեսակները ամենատարածվածն են համարվում:

Սակայն դա այնուամենայիվ չի նշանակում, որ սկիլիոզը տարիքային հիվանդություն է: Սկոլիոզից հնարավոր է և անհրաժեշտ է խուսափել: Դրա համար պետք է հետևել երկու պայմանների. առաջինը՝ ճիշտ ժամանակին արված ախտորոշումն է: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սկոլիոզի ամենավաղ նախանշաններին՝ մարմնի անհամաչափության ամենաչնչին դրսևորումներ: Երեխայի նստատեղը, ուսերը, թիակները, արմնկածալերը պետք է միևնույն բարձրության վրա լինեն: Եթե դա այդպես չէ, ուրեմն սկոլիոզի բուժումը սկսելու ժամանակն է: Եվ երկրորդ պայմանը՝ սկոլիոզի պրոֆիլակտիկան է:

ՍԿՈԼԻՈԶԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Փորձը ցույց է տալիս, որ երեխաների մոտ սկոլիոզը բավականին հաջող բուժման ընթացք է ստանում, և հենց այդ պատճառով էլ բուժումն անհրաժեշտ է սկսել արդեն մանկական տարիքում: Իսկ եթե ժամանակը բաց է թողնվել և ոսկրային կմախքն արդեն լիովն ձևավորվել է, ապա սկոլիոզի բուժումն արդեն անհնար է դառնում: Մեր կենտրոնում սկոլիոզի բուժումը ներառում է տարատեսակ պրոցեդուրաների և բուժական վարժությունների համալիր:
Սկոլիոզի դեպքում վարժությունները նշանակվում են անհատականորեն՝ կախված կորության աստիճանից և բնույթից: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ոչ միայն բուժել կորությունը, այլ նաև կանխարգել հիվանդության հետագա բարդացումները:

Menu